ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Իջևան-Սարիգյուղ ավտոճանապարհին  տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում և Արարատի մարզում առկա է մառախուղ:

Տավուշի  մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի Ապարան, Արագած, Վայոց ձորի Ջերմուկ, Շիրակի Գյումրի քաղաքներում և Գավառ-Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

*** 

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի  Գորիս-Բերձոր հատվածը և Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել