Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել 1961 թվականից: Համաձայն ՀՀ կառավարության և արգենտինյան Corporacion America ընկերության միջև կնքված Կոնցեսիոն պայամանգրի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թվականի հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:
2016 թվականին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը («Զվարթնոց» օդանավակայան) մեր երկրի պետբյուջե է վճարել 9 մլրդ 101.7 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր: Վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշով «Զվարթնոց»-ը հայտնվել է երկրի խոշոր հարկատուների ցանկի 17-րդ տեղում: Ընկերության կողմից պետբյուջե վճարված հարկերի մեծ մասը կազմել են ուղղակի հարկերը:
Նշենք, որ 2015 թվականին «Զվարթնոց» օդանավակայանը ՀՀ պետբյուջե էր վճարել 4.74 մլրդ ՀՀ դրամ, 2014 թվականին՝ 4,03 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2013 թվականին՝ 5,09 մլրդ ՀՀ դրամ: