Panorama.am-ը գրում է.

«ՀՅԴ ցուցակներն արդեն համարյա կազմված են, կամբողջացվի, դեռևս ժամանակ ունենք: Ակնհայտ է, որ ՀՅԴ-ն գնում է ընտրություններին առանձին, իր ցուցակով, որևէ դաշինքի մեջ չի մտնելու»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նաև ասաց, որ ռեյտինգային ցուցակները նույնպես ամբողջացվում են, բոլոր տեղերում ունենալու են իրենց ռեյտինգային ներկայացուցիչները:

«Մինչև հիմա ՀՅԴ-ն բազմաթիվ ընտրությունների է մասնակցել, մեր թիմում գիտենք մոտավորապես, ով ինչպիսի ձայների է տիրապետում տարածքներում:  Բոլոր տարածքներում կան անձինք, ովքեր բացի այն, որ ՀՅԴ անդամներ են եղել երկար տարիներ, ապացուցել են իրենց նվիրվածությունը մեր գաղափարներին, ծրագրերին»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Նրա խոսքով, ՀՅԴ-ն լինելով քաղաքական, գաղափարական կուսակցություն, ունի իր կայուն էլեկտորատը:

«Այդ կայունությունը մեզ շատ պետք է այսօր: Հենց այդ կայունությունն է, որ շատ շատերը չունեն: Այդ կայունությունը մեզ հնարավորություն է տալիս ձևավորել մեր ցուցակը՝ հենվելով մեր էլեկտորատի վրա, պահպանելով էլեկտորատը և այն բազմապատկել»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը՝ հավելելով, որ իրենց ցուցակում  կլինեն մարդիկ, ովքեր Դաշնակցական չեն, համակիր են, անկուսակցական են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել