Բոլորովին վերջերս Արևմտյան Ավստրալիայում շատ յուրօրինակ դեպք է տեղի ունեցել: Փերթ քաղաքի բնակիչներ Ադամ և Նինա Թասելները երկրորդ երեխան են ունեցել:
Արագ ծննդաբերությունը տնային պայմաններում է տեղի ունեցել, քանի որ ամուսինները պարզապես չեն հասցրել ծննդատուն հասնել: Ծննդկանի տուն ժամանած բժիշկներն ապշել են՝ տեսնելով փոքրիկին:
Ավելի ուշ պարզվել է, որ հսկա տղան 6 կգ է կշռում:
Բարեբախտաբար, տվյալ դեպքում միակ անոմալիան երեխայի չափն է: Մնացած առումներով փոքրիկը լիովին առողջ է:
Լուսանկարում փոքրիկ Թասելը Էմիլիա Թանի հետ է, ով նույն օրն է ծնվել, ինչ ինքը:
Ի դեպ, Ադամը՝ Նինայի ամուսինը, արդեն երկրորդ անգամ է ստիպված եղել մանկաբարձի դեր կատարել:
Ամուսինների առաջին երեխան ծնվել է նրանց ավտոմեքենայում, քանի որ նրանք չեն հասցրել հասնել ծննդատուն: Այսօր մայրն ու երեխան իրենց շատ լավ են զգում:
Բժիշկներն ասում են, որ կնոջ բախտը շատ է բերել ամուսնու հարցում:
Այդ չափի երեխայի ծնվելու ժամանակ կարող էին խնդիրներ առաջանալ, և միայն Ադամի հանգստությունն ու վստահ գործողություններն են կանխել տարատեսակ բարդությունները:
Հիմա փոքրիկ հսկան տեղացի հայտնի դեմք է: