Ուշադրություն 

Ընկերներիցս մեկն էսօր գնացել ա «Բուկինիստ» (Գրքերի աշխարհ) գրատուն և գնելու նպատակով հարցրել իմ «Խեղկատակի զառանցանքները» գիրքը: 20 րոպե քրքրելուց հետո վերջապես գտել են հնամաշ մի գիրք ու առանց DVD սկավառակի (ինչպես գիտեք, գիրքը վաճառվում է DVD-ի հետ միասին):
Հարցին, թե իսկ ուր է դիսկը, պատասխանել են՝ մենք հետո զապիս կանենք, կտանք, պրոբլեմ չկա:
Առաջանում են հարցեր՝
1. Ո՞ւր են գրքի մնացյալ օրինակները, որ էդ հնամաշն եք առաջարկում գնորդին կամ ինչի՞ ա գիրքն էդ վիճակում:
2. Ո՞ւր են սկավառակները, որոնք գրքի հետ վաճառելու նպատակով հանձնվել են ձեզ:

ՆԵՏՈւՄ ԵՄ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ, վաղը ես էս հարցը կլուծեմ!!!
Հերիք ա ինչքան նմանատիպ մի երկու դեպքի վրա աչք փակեցինք...
Հ.Գ. Ասեմ նաև, որ գրախանութները լավ էլ եկամուտ ունեն մեկ գրքի վաճառքից, թող իզուր չլացեն !!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել