«Բարսելոնը» պատրաստ է պայքարի մեջ մտնել Լինդելոֆի համարAysor.am-ը գրում է.

«Բենֆիկայի» կենտրոնական պաշտպան Վիկտոր Նիլսոն-Լինդելոֆը հայտնվել է «Բարսելոնի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Football.ua-ն:

Այդ ֆուտբոլիստի համար պայքարում գլխավոր ֆավորիտը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Կատալոնցիները, սակայն, պատրաստ են պայքարել 22-ամյա շվեդի համար։

Վերջերս «Բարսելոնի» սկաուտները մարզադաշտում հետևել են «Բենֆիկայի» կենտրոնական պաշտպանի գործողություններին և տպավորված մնացել։

Ավելացնենք, որ «Բենֆիկայի» հետ Լինդելոֆի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թ. ամառը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել