Դուք հավանաբար տեսել եք այն նկարը, որը ստեղծել են Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները։ Այս նկարում գեղեցիկ Մերիլին Մոնրոն վերափոխվում է Ալբերտ Այնշտայնի։ Այս նկարի ստեղծման պատճառը շատ պարզ է. դա ուղղակի արագ տեսողական թեստ է։

Ինչպե՞ս ստուգել տեսողությունը


Պարզապես նստեք համակարգչի առաջ և նայեք այս նկարին։ Սկզբում պետք է տեսնել Այնշտայնին, սակայն երբ հեռանաք մոնիտորից, պատկերում պետք է հայտնվի Մերիլին Մոնրոն։

Եթե Ձեր տեսողության հետ ամեն ինչ կարգին է, ապա այս  GIF-ին նայելով կտեսնեք Մոնրոյին, ով կվերափոխվի Այնշտայնի։ Եթե այդ վերափոխումը չլինի, ապա պետք է դիմեք բժշկի, քանի որ Ձեր տեսողության հետ ինչ-որ բան այն չէ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել