Էդգար Մանուչարյանը երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձելBarometer.am-ը գրում է.

Թաիլանդական "Ռատչաբուրին", որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը, ընկերական հանդիպում է անցկացրել "Կոպուն Վարիորսի" հետ և հաղթել 4:1 հաշվով:

Էդգար Մանուչարյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում և դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ:

Նշենք, որ Թաիլանդի առաջնությունը կմեկնարկի փետրվարի 11-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել