«Նախորդ տարվա ընթացքում կտրուկ նվազել Է մանրածախ առևտրաշրջանառությունը՝ 2.6 տոկոսով։ Եվ ահա այս պայմաններում շարունակվում Է գնաճը, դեկտեմբերի համեմատ՝ այս տարվա հունվարին գները բարձրացել են 2.6 տոկոսով ընդ որում, ամենաշատը բարձրացել են պարենային ապրանքները՝ 7.4 տոկոսով իսկ սպառման ապրանքները՝4.2 տոկոսով։ Նշված ցուցանիշները լավագույնս բնութագրում են տնտեսության վիճակը։ Առևտրաշրջանառության ծավալների նվազումը վկայում Է քաղաքացիների կենսամակարդակի նվազման, դրա հետևանքով՝ գնողունակության անկման մասին, իսկ այդ պայմաններում, երբ չկա պահանջարկ, սովորաբար պետք Է տեղի ունենա Էժանացում։ Մինչդեռ Հայաստանում ընդհակառակը՝ գները միայն բարձրանում են։ Մի փաստ, որը լավագույնս վկայում Է մրցակցության բացակայության և մենաշնորհների առկայության մասին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել