Operativ.am-ը գրում է.

Կալանավայրից անհետացել է քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյի ընկերը: Այս մասին գրում է Life.ru-ն: Նա, ինչպես հայտնի է, այժմ գտնվում է բանտում: Իսկ ի՞նչ է պատահել նրա «գործընկերոջ»՝ 48-ամյա «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի հետ, ով առավել հայտնի է որպես Էդիկ Թբիլիսկի:

Նրա փաստաբանները և բարեկամները հայտնել են այն մասին, որ Ասատրյանն անհետացել է Չելյաբինսկի կալանավայրից, որտեղ գտնվում էր ավելի վաղ: Փաստաբան Մուշեղ Հայրապեռյանը հաղորդել է, որ փետրվարի սկզբին հարազատները եկել են Ասատրյանին տեսակցելու, սակայն նա կալանավայրում չի եղել: Կորածի որոնումները դեռևս ոչ մի արդյունք չեն տվել:

Փաստաբանը մտադիր է դիմել ՌԴ ՄԻՊ-ին, որպեսզի գտնեն իր պաշտպանյալին:

Հիշեցնենք, որ Էդիկ Թբիլիսկին Զախարի Կալաշովի, ով առավել հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, մտերիմ ընկերն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել