Դե հետո ի՞նչ, որ մենք ունենք Սուրբ Սարգսի տոն՝ Երիտասարդների օրհնության օր, ունենք Տյառնընդառաջի՝ Տրնդեզի տոն, որը ևս հենց սիրո օրվա խորհրդանիշ է, նորապսակների օրհնության օր…Շոտլանդացիների, իռլանդացիների ավանդույթներն ավելի լավն են, բա մենք ամերիկաներից, բրիտանացիներից, եվրոպաներից հետ մնանք, մերը նշե՞նք…
Ես ո՛չ արևմտյան և ո՛չ էլ ռուսական կամ ինչ-որ այլ արժեքների կրող եմ, պրոպագանդող, տարածող, ո՛չ էլ ազգայնամոլ: Ես հայ եմ և չեմ հասկանում այլ ազգերի ինչ-որ սովորույթները, ազգային կամ կրոնական տոներն ընդօրինակելը: Մնում է՝ սկսենք տոնել նաև պարսիկների «Ռամադանն», ու ամեն ինչ տեղը կընկնի…
Դա երաժշտություն, գրականություն, արվեստ չէ, որին, բնականաբար, պետք հաղորդակից լինել…Դա տոն է ինչ-որ անծանոթ ու այլ ազգի, որը հաճախ կապկում են առանց հասկանալու նույնիսկ դրանց խորհուրդն ու նշանակությունը, եթե այդպիսիք կան…
Դե եկեք ընդօրինակենք նաև ռուսների՝ ձմեռը սառը ջրի մեջ թռչելն ու կնքվելը… Բայց չէ, դա բարդ է, դժվար ու փաբերում, սրճարաններում չես զվռնի ու թռվռաս դդմի գլխով, սարսափելի, այլանդակ դիմակներով ու սրտիկներով:
Ես հասկանում եմ, որ այդ «արժեքների» տարածմանն ու արմատավորմանը նպաստում են նաև Արևմուտքում ուսում ստացածները, հաճախակի այնտեղ հայտնվողները և Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները: Դա նաև բիզնես է արդեն՝ այն նշելու մշտական վայրերով, այդ տոներին բնորոշ ատրիբուտիկաներով…
Բայց մենք ունենք մերը, չէ՞…
Ինձ թվում է՝ մեր եկեղեցին, մշակույթի նախարարությունը, մեր արվեստի, գրականության ներկայացուցիչները, ազգագրագետները, ուսումնական հաստատություններն այս ուղղությամբ մտածելու շատ բան ունեն: Մեզ այդ տոները նշելու մշակույթ է պետք ձևավորել՝ օգտագործելով նաև իմ նշած օտարածին տոների ձևավորված սովորույթների գրավող տարրերը… Մեր այդ տոների համար սիմվոլիկաներ են պետք՝ ազգային, ճաշակով գրավիչ, գեղեցիկ… Մի խոսքով՝ պետք է մտածել… Ու գործել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել