Ադրբեջանական կողմը չեղարկել է նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի հետ։ Ինչպես հաղորդում է contact.az-ը, հանդիպումը պետք է կայանար այսօր։

Եվրամիության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Ալիևը հրաժարվել է Տայանիի հետ հանդիպումից այն պատճառով, որ այսօր Եվրախորհրդարանում քննարկվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները։

Գործակալության փոխանցմամբ՝ նման ցուցադրական վարքը վկայում է այն մասին, որ Բաքուն չի ցանկանում քննադատություն լսել իր հասցեին։
 Նշենք, որ Եվրախորհրդարանում կայանալիք քննարկումներին մասնակցելու են ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալներ Էմին Միլին և Խադիջա Իսմայիլովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել