Barometer.am-ը գրում է.
"Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է իր թիմակից, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը «Լեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղում բացել էր հանդիպման հաշիվը:
"Մխիթարյանն անհավանական գոլ խփեց: Դրանից հետո լավ էինք հանդես գալիս ու կարող էինք երկու անգամ ավելի շատ աչքի ընկնել: Իբրահիմովիչը շատ է խփում, բայց մենք եւս երբեմն պետք է գրավենք մրցակցի դարպասը",- Մատայի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20170206/26166/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել