Football365.am-ը գրում է.

The Sun
King Henrikh
“Մխիթարյանը արագ դառնում է ՅՈՒՆԱՅԹԵԴԻ առանցքային խաղացողը: Վերջին շրջանում Զլատանն ու Պոգբան արժանանում են գոռգոռացող վերնագրերի, բայց դրան արժանի է հենց հայ ֆուտբոլիստը: Նա դժվար ադապտացիա անցավ, բայց ապացուցեց իր բարձր կարգը:
Այսօր էլ նա լավագույնն էր: Շմեյխելի դեմ միայնակ դուրս գալուց նա արդեն գիտեր իր անելիքը, իսկ Մատային կատարած փոխանցումը ցույց տվեց, որ նա ոչ միայն փայլուն եզրափակող է, այլ նաև դիրիժոր”:

Daily Mirror
գնահատականը՝ 8, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
“Գոլ և գոլային փոխանցում: Կարճ՝ բարձրակարգ”

Daily Mail
գնահատականը՝ 8,5, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
“Մխիթարյանն այնքան արագ է, որ ԼԵՍԹԵՐԻ ֆուտբոլիստները չէին էլ կարող պատկերացնել: Նա ճախրում էր”:

Manchester Evening news
գնահատականը՝ 9, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
“Նա խաղը սկսեց ձախ եզրում, հետո տեղափոխվեց 10 համարի գոտի: Նրա գոլը հիասքանչ էր, ինչպես նաև Մատային կատարած փոխանցումը”:

Sky Sport
հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
“Արդեն 20-րդ րոպեին Մոուրինյոն Մխիթարյանին տեղափոխեց 10 համարի գոտի և միանգամից քաղեց պտուղները: Տեսնենք, միգուցե դա է նրա կատարյալ դիրքը”:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել