Լավ կլիներ՝ «Կյանք ու կռիվ-2» ֆիլմի հեղինակները կարդացած լինեին Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին», որ ֆիլմի ֆինալն ու հիմնական գաղափարախոսությունը չավարտեին, թե համրը քսան տարի չխոսելուց հետո ամուսնու մահը տեսնելուց հետո սկսեց խոսել...
Համ էլ քսան տարվա մեղքերը ապրիլյան պատերազմին սելֆիդայություն անելով չեն քավվում...
Կրեսոս թագավորն Լիդացվոց, երբ Կյուրոս բոլոր աշխարքի տիրեց ու նրա երկիրն էլ առավ, կռվումը ղոնշուն, սիրելի, բարեկամ, զորապետ՝ նրան թողեց, ու էն անգին մարգարտ»ի ու ջավահրե ամարաթներում մեծացած Կրեսոսը, որ իրանից բախտավոր աշխարքի երեսին էլ մարդ չէ՛ր համարում, ընկած մեկ պարսիկ զորականի առաջ, շունչը բերնին հասած` փախչում էր, որ իր գլուխն էլա պրծացնի, պարսիկը ետևիցը հասավ: Սուրը գլխին պսպղաց, աչքերը սևացավ, դեռ գլուխը չտված՝ հենց իմացավ, թե մահն, Էն ա, հոգին առավ: Հենց ուզում էր, որ ի՛ր թուրը իր սիրտը կոխի, որ թշնամին իրան չսպանի, զորականը որ թուրը չի՛ բարձրացրեց, թագավորի միամոր որդին, որ հոր մահը չտեսավ առաջին, քսան տարվա փակ լեզուն իսկույն կապը կտրեց, բաց էլավ, ու քսան տարվա լուռ սիրտը իր առաջին ձենը տվեց։