Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 7-ին մեկնարկում է «Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանը: Այս թեմայով Past.am-ը զրուցել է սիթքոմի սիրված դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանի հետ:
- Գաղտնիք չէ, որ «Ֆուլ հաուս»-ը այժմ ամենառեյթինգային սիթքոմն է Հայաստանում: Բնականաբար, այդ վարկանիշը պահպանելու համար մեծ ջանքեր են պետք: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:
- Բնականաբար, տեղում նստած՝ հնարավոր չէ բարձր վարկանիշ ապահովել: Այսօր շաբաթ է, վաղը՝ կիրակի, բոլորը պատրաստվում են հանգստանալ, իսկ ես աշխատում եմ: Երևի թե հաջողության գրավականներից մեկը հենց դա է: Կարծում եմ՝ բարձր վարկանիշ ունենալ, դեռ չի նշանակում սիրված լինել: Կարող է լինել ինչ-որ հաղորդում, որը ունենա բավականին բարձր վարկանիշ, բայց բոլորը հայհոյեն: Մեր նպատակն ավելի շատ ոչ թե բարձր վարկանիշ ունենալն է, այլ այնպես անելը, որ հեռուստադիտողը սիրի մեր հաղորդումը, սիրելով նայի, ոչ թե նայի՝ հայհոյելու համար:
- Ինչպես արդեն գիտենք, նոր եթերաշրջանում 2 կերպար է ավելանալու սիթքոմում: Ուրիշ ի՞նչ անակնկալներ, նորություններ կարող ենք սպասել:
- Անակնկալներ, իհարկե, լինելու են, բայց դրանց մասին խոսել՝ կնշանակի, որ դրանք այլևս անակնկալ չեն լինի: Փակագծեր չեմ բացի, ընդամենը կասեմ, որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հեռուստադիտողը մեծ հետաքրքրությամբ նայի «Ֆուլ հաուս» նախագիծը: Դա բավականին բարդ է, քանի որ յուրաքանչյու եթերաշրջանի հետ գործն ավելի է բարդանում ու դժվարանում, քանի որ մենք նշաձողը միանգամից բարձր ենք դրել, և մարդիկ մեզնից ավելի շատ ակնկալիքներ ու պահանջներ ունեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: