
Շատ ծնողներ ամեն ինչ անում են իրենց փոքրիկների մեջ դեռ վաղ տարիքից ընթերցանության հանդեպ սեր առաջացնելու համար: Եվ դա զարմանալի չէ, քանի որ գրքերը ընդլայնում են աշխարհայացքը, բարձրացնում են ինտելեկտը և զարգացնում են երևակայությունը:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի հրաշալի գրքեր, որոնցից Ձեր փոքրիկները ուղղակի չեն կարողանա կտրվել:
Սեմ Մաքբրատնի
«Գիտե՞ս՝ ինչքան եմ քեզ սիրում»
Գիտե՞ք, թե ինչքան ուժեղ է հնարավոր սիրել: Այս գիրքը փոքրիկների համար է, ովքեր նոր են սովորում արտահայտել իրենց բնավորությունն ու զգացմունքները:
Էրիկ Կառլ
«Շատ սոված թրթուրը»
Առաջին հայացքից չափազանց պարզ թվացող այս գիրքը կարող է գրավել Ձեր երեխայի ողջ ուշադրությունը: Վառ իլյուստրացիաները, հետաքրքիր պատմությունը երեխաներին տանում են կախարդական մի աշխարհ, որը Էրիկ Կառլն է ստեղծել:
Դևիդ Մակկի
«Էլմեր»
Լինում է, չի լինում, փղերի մի խումբ է լինում: Նրանք բոլորը տարբեր էին՝ գեր և նիհար, բարձրահասակ և կարճ, սակայն կար մի բան, որը նրանց միավորում էր: Նրանք երջանիկ էին և նույն գույնն ունեին: Բոլորը, բացի Էլմեր փղիկից, որը ցանկանում էր նրանց նման լինել:
Ջուլիա Դոնալդսոն
«Գրուֆալո»
Փոքրիկ մկնիկը գնում է անտառով և գիշատիչներից փրկվելու համար հորինում է սարսափելի Գրուֆալոյին, ով շատ է սիրում ուտել մկների բոլոր թշնամիներին: Սակայն փոքրիկ մկնիկը Գրուֆալոյից չի վախենում, քանի որ իրականում ոչ մի Գրուֆալո էլ չկա… Թե՞ կա:
Առնոլդ Լոբել
«Квак и Жаб. կլոր տարին»
Այս բարի պատմությունները երկու իսկական ընկերների մասին են, որոնք կլոր տարին միասին են… Ամռանը նրանք պաղպաղակ են ուտում, աշնանը տերևներ են հավաքում, ձմռանը լեռներից ցած են սահում, իսկ գարնանը… գարունն են դիմավորում:
Աննե-Կատրինե Ուեսթլի
«Հայրիկը, մայրիկը, տատիկը, ութ երեխաները և բեռնատարը»
Ընտանեկան ընթերցման համար նախատեսված այս գրքում փոքրիկ ընթերցողներին կյանքի դասեր են տրվում՝ հումորով, առանց բարոյական խրատների:
Մարկ Տվեն
«Թոմ Սոյերի արկածները»
Հեղինակը բարությամբ և հումորով պատմում է երիտասարդ հերոսների մասին, որոնք հետաքրքիր արկածների են հանդիպում: Այս վեպը համաշխարհային գրականության մեջ դասական է համարվում:
Մորիս Սենդակ
«Այնտեղ, որտեղ ապրում է հրեշը»
Գրքի հերոս Մաքսը մայրիկի հետ վեճից հետո կախարդական մի աշխարհ է գնում, որը բնակեցված է Սարսափակերպարներով: Տղան այնտեղ այնքան է զվարճանում, մինչև տխրում է և վերադառնում իր տուն, որտեղ մայրիկի պատրաստած կարկանդակների բույրն էր տիրում:
Պոլ Հելիկո
«Տոմասինա»
Սա պատմվածք է մի տղամարդու մասին, ով մոռացել է, թե ինչ է սերը: Աղջկա մասին, որը կատուներ է սիրում: Եվ մի կատվի, որը կարծում է, թե աստվածուհի է: Պատմվածքը հիմնականում այն մասին է, որ չի կարելի հարազատներին կորցնելով մոռանալ ինքդ քո և կողքիդ գտնվող մարդկանց մասին:
Կլայվ Լյուիս
«Նարնիի քրոնիկները»
Հետաքրքիր և զարմանալի պատմություն կախարդական մի երկրի մասին, որտեղ իշխում են սերն ու բարությունը, որտեղ կենդանիներն ու թռչունները խոսում և մտածում են մարդկանց նման, իսկ անտառներում ապրում են թզուկներն ու հսկաները: Այս գրքից կտրվելը դժվար է ինչպես երեխաների, այնպես էլ շատ մեծահասակների համար:
Ջեյմս Բարրի
«Փիթեր Փեն»
Սա պատմություն է թռչող տղայի մասին, որը չէր ցանկանում մեծանալ: Մի օր նա ընկերանում է սովորական աշխարհի երեխաների հետ, և նրանք միասին ուղևորվում են հեռու-հեռու կղզիներ: Այնտեղ նրանց հանդիպում են ջրահարսները, փերիները, հնդիկները և անգամ ծովահենները:
Ջոնաթան Սվիֆտ
«Գուլիվերի ճանապարհորդությունները»
Նավի խորտակումից հետո Գուլիվերը հայտնվում է զարմանալի Լիլիպուտիայում: Այս երկրի պստլիկ բնակիչները շատ ուրախանում են հյուրին տեսնելիս և ամեն ջանք գործադրում են նրան լավ հյուրասիրելու համար: Սակայն հետո պարզ է դառնում, որ գաճաճներից հեռանալն այնքան էլ հեշտ չէ:
Անտուան դե Սենտ Էկզյուպերի
«Փոքրիկ իշխանը»
Սա պատմություն է այլ մոլորակից մի տղայի մասին, որը գրավել է միլիոնավոր ընթերցողների սրտերը: Գրքի հեղինակը ուղղակիորեն խոսում է ամենակարևորի մասին՝ հավատարմության, ընկերության ու սիրո, չարի հանդեպ անհանդուրժողականության մասին:
Ռոալդ Դալ
«Մաթիլդա»
Հետաքրքիր գիրք փոքրիկ, խելացի աղջնակի մասին: Նրա մասին, որ այդ աղջնակին շրջապատում ոչ ոք չի հասկանում, որովհետև նա Ուրիշ է: Այս գիրքը պետք է ընթերցեն նաև ծնողները, որպեսզի սովորեն ավելի լավ հասկանալ իրենց երեխաներին և հիշեն իրենց իսկ մանկությունը:
Ռոալդ Դալ
«Չարլին և շոկոլադե գործարանը»
Փոքրիկ տղա Չարլիի հետաքրքրաշարժ արկածների և այլ երեխաների մասին է, որոնք գտնվում են պարոն Վոնկիի կախարդական գործարանում: