ՀՀ և Եվրամիության միջև համագործակցությունում առաջնային են գիտական, մշակութային, տնտեսական սերտ կապերի հաստատումը:
Այսօր Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, ինչը, սակայն, չի խանգարում ՀՀ-ին էլ ավելի խորացնել հարաբերությունները Եվրոպայի հետ: Վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները՝ կապված Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաների հետ, լարվածություն մտցրին ՌԴ-ԵՄ և ՌԴ- ԱՄՆ տնտեսական հարաբերություններում, ինչը որոշակիորեն զգացվեց նաև Հայաստանում: Այսօր, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցած վերադասավորումները, կարելի է ասել, որ սանկցիոն «պատերազմը» մոտենում է իր տրամաբանական ավարտին, ինչը կարևոր դեր կարող է ունենալ ՀՀ տնտեսական միջավայրի զարգացման համար: Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների խորացումը կարող է նպաստել ԵԱՏՄ-ԵՄ և մասնավորապես ՌԴ-ԵՄ տնտեսական հարաբերությունների կարգավորմանը:
ՀՀ վարչապետն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը կարևորել են ՀՀ-ի և ԵՄ-ի մասնակցությունը մի շարք ծրագրերում և քննարկել են հետագա անելիքները: Դանիելսոնն անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններին՝ նշելով, որ ԵՄ-ն հետաքրքրված է, մասնավորապես՝ տնտեսության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման, տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների ընդլայնման, ենթակառուցվածքների բարելավման և պետական կառավարման համակարգի բարեփոխման ուղղություններով գործակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել կառավարման, դատաիրավական համակարգերի բարեփոխումների, էլեկտրոնային կառավարության ներդրման, ենթակառուցվածքների բարելավման, ՏՏ և այլ ոլորտների հետագա զարգացման շուրջ, կարևորել փորձի փոխանակումն ու երկխոսության խորացումը:
Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը բաց է բոլոր հարթակներում ԵՄ-ի հետ փոխգործակցության զարգացման համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mikayelgrigoryan/posts/1269816869765482
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել