Ընդհանրապես քաղցկեղը հայտնվում է մեր հարազատի մոտ, որպես կանոն, անսպասելի ու անարդար։
Հայտնվում է, որպեսզի չափագրի մեր սիրո չափը:
Մեր համբերության ծով լինելը:
Որպեսզի ստուգի մեր գիտելիքները՝ ճիշտ սնունդ պատրաստելուց սկսած, վերջացրած ճիշտ բժիշկ, ճիշտ բուժում ու ճիշտ կլինիկա ընտրելը:
Քաղցկեղը հաստատ դատավճիռ չէ, բազմաթիվ դեպքեր գիտեմ, որ նահանջել է ու անհետ կորել:
Քաղցկեղը կարծես լակմուս լինի՝ հաճախ համախմբում է էնպիսի մարդկանց, որոնք երբեք ծանոթ չեն եղել:
Քաղցկեղի լակմուսի շնորհիվ հանկարծ պարզում ես, որ հեռուները կարող են անասելի մոտ կանգնել, մոտիկներդ կարող են դառնալ անհասանելի «բաժանորդ» :
Քաղցկեղով հիվանդի համար ամենակարևոր պահերից մեկն է, որ վստահ լինի՝ ինքը մենակ չէ, որ ինքը միայնակ չի պայքարելու էս չարիքի դեմ:
Ու ի՞նչ կա որ։ Եթե շաքարային դիաբետի հետ լեզու ենք գտնում ու տարիներով, դիետայով, բուժումներով ապրում են մարդիկ, ապա քաղցկեղի հետ էլ կարելի է հանգիստ լեզու գտնել ու ապրել, ինչքան որ մեր ճակատին գրված է:
Ես վստահ կարող եմ ասել՝ հենց հոգով կոտրվեցիր, քաղցկեղը մի քայլ առաջ կարող է գալ: Հոգեպես եթե ամուր եղար, նահանջելու է:
Իսկ հոգեպես ամուր լինել-չլինելը նաև կողքի մարդկանցից է կախված:
Մենք բոլորս կարող ենք շատերի կյանքը լուսավորել, գեղեցկացնել:
Կարող ենք կյանքը ՌԵԱԼ երկարեցնել, էնքան ա անտարբեր չլինենք, իմ անձնական փորձից եմ ասում:
Առողջություն հիվանդներին, նրանք քիմիաներից առավել սիրո, բարի խոսքի կարիք ունեն:
Հ.Գ. Գիտեք, չէ՞, որ երբեմն ցանկացած առողջ մարդ ավելի շուտ կարող է հրաժեշտ տալ կյանքին, քան որևե լուրջ հիվանդություն ունեցող մեկը...
Էնպես որ ամեն ինչ շաաատ հարաբերական է, մանավանդ կյանքի տևողությունը;
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/1332006850203578?notif_t=close_friend_activity¬if_id=1486194693004329
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել