Մանուկ հասակում մենք հավատում են մեր ուսուցիչների ամեն ասածին։ Սակայն տարիների ընթացքում մենք պարզում ենք, որ ստացած գիտելիքների մի մասը թերի է կամ սխալ։ BlogNews-ը հավաքել է դպրոցական ծրագրում դասավանդվող 9 փաստեր, որոնք իրականում սուտ են։
1. Վան Գոգ

Վան Գոգը կտրել է իր ականջը, քանի որ տառապել է լուրջ հոգեկան խանգարմամբ։ Սա գիտեն բոլորը, սակայն քչերը գիտեն, որ դա սխալ է։ Առաջին հերթին կտրվել է Վան Գոգի ականջի մի փոքրիկ մասը, իսկ որոշ պատմաբաններ հավատում են, որ դա արել է նրա ընկեր Փոլ Գոգենը՝ կռվի ժամանակ։
2. Քամելեոն

Քամելեոնները փոխում են իրենց գույնը՝ թաքնվելու համար։ Իրականությունը, սակայն, այդքան էլ այդպես չէ։ Գունային փոփոխությունը կախված է կենդանու տրամադրությունից։
3. Կոլումբոս

Կոլումբոսը բացահայտել է Ամերիկան։ Շատերը հավատում են, որ Ամերիկան բացահայտել է Կոլոմբոսը կամ Ամերիգո Վեսպուչին։ Սակայն նրանցից շատ տարիներ առաջ դա արել են վիկինգները, մասնավորապես՝ իսլանդացի հետազոտող Լեյֆ Էրիքսոնը։
4. Նյուտոն

Նյուտոնը բացահայտել է ձգողականություն ուժը, երբ խնձորն ընկել է նրա գլխին։ Իրականում նա մտածել է այդ մասին, երբ տեսել է ընկնող խնձոր։
5. Ալբերտ Այնշտայն

Շատերը հավատում են, որ Ալբերտ Այնշտայնը չի կարողացել մաթեմատիկական առարկաներ սովորել դպրոցում, սակայն իրականում նա ուղղակի փայլուն աշակերտ է եղել։



