Գլոբալ ռազմականացման գործակիցները որոշվում են ամբողջ ռազմական ապարատի և ազգաբնակչության հարաբերակցության հետ: « Բոննի միջազգային փոխարկման կենտրոնի հեղինակած «Գլոբալ ռազմականացման ինդեքս 2016» ամենամյա զեկույցում ներառված են 152 երկրներից ստացված վերջին տվյալները, որոնց մեծ մասը հիմնված է 2015թ.-ի ցուցանիշների վրա:
Եվրոպական 5 երկրներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Կիպրոսը, Հունաստանը և Ադրբեջանը, զեկույցի համաձայն ,աշխարհի ռազմականացված երկրների առաջին տասնյակում են:
Նշվում է, որ Ղրիմի Ռուսաստանի կազմ անցնելուց հետո, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում այսօր էլ շարունակվող հակամարտությունը փոխել են Եվրոպայում անվտանգության իրավիճակը: 2015թ.-ին արևելյան եվրոպական երկրներում նկատվել է ռազմականացման նշանակալի աճ, ինչը չի եղել երևմտաեվրոպական շատ երկրներում: 2015թ.-ի համեմատ, 2016-ին Ուկրաինան, Չեխիան, Լեհաստանը, Սլովակիան, ինչպես նաև Բալթյան երկրները ավելացրել են իրենց ռազմական ծախսերը՝ միաժամանակ նվազեցնելով ՀՆԱ-ի ծավալները:
Իսկ ահա Գերմանիան շարունակում է մնալ 100-րդ հորիզոնականում: Չնայած նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է ավելացնել ռազմական ծախսերը 6.2 տոկոսով 2015-19 թվականների միջակայքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/news/2017/02/03/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6/1720818
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



