Տիգրան Ժամկոչյանի անունը յուրաքանչյուրիս մոտ ասոցիացվում է ռաբիս երաժշտության հետ, իսկ նրա «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգն այնքան շատ էր հնչում ամենուր, որ արդեն անտանելի էր: Հաշվի առնելով, որ Ժամկոչյանի հետ սկսած մեր ռաբիս բոլոր երգիչներն այսօր իսկական «շոուբիզնեսյան օլիգարխներ են» ու մեծ պահանջարկ ունեն, իսկ ահա Ժամկոչյանի մասին բոլորը մոռացել են, որոշեցի գտնել այդ երգչին ու հասկանալ՝ ինչու նա այլևս չի երգում: Ու պատկերացրեք՝ իսկական մշակութային շոկ ապրեցի, երբ պարզեցի, թե ներկայումս ինչով է զբաղվում Ժամկոչյանը: Պարզվում է՝ նա շարունակում է ստեղծագործել, սակայն այն, ինչ նա անում է այսօր, ուղղակի հրաշալի է: Երաժիշտը ստեղծագործում է, ձայնագրվում, տեսանյութեր հրապարակում, որոնց դիտումները չեն գերազանցում 2000-ի սահմանը: Սակայն Տիգրանին դա, ըստ երևույթին, բացարձակ չի մտահոգում, այլապես նա չէր շարունակի նույն ոճի մեջ աշխատել՝ ռոքային, ջազային երանգներով գործիքավորմամբ մեղեդային գործեր, որոնք հաստատ ռաբիս չեն: Մի տեսակ Joe Cocker-ական «հարբած» ոճ, որը սիրում են շատերը, խոստովանում՝ քչերը: Այ սա արդեն ուրիշ բան, հարգելի Տիգրան, թե բա՝ ուր որ գնաս, հետդ կգամ…
Նյութի աղբյուր՝ https://wordpress.com/post/asemlsirblog.wordpress.com/577
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել