Barometer.am-ը գրում է.
Ամերիկացիների 40 տոկոսը կողմ է նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթին: Այս մասին են վկայում Public Policy Polling ընկերության անցկացրած սոցհարցման արդյունքները:
Իմփիչմենթին դեմ է արտահայտվել հարցվածների 48 տոկոսը, 12 տոկոսը ձեռնպահ է մնացել:
Սոցհարցման մասնակիցների 52 տոկոսն ասել է, որ կնախընտրեր նախագահի պաշտոնում տեսնել Բարաք Օբամային, 43 տոկոսը՝ Դոնալդ Թրամփին:
Սոցհարցումն անցկացվել է հունվարի 30-31-ը՝ 725 գրանցված ընտրողի շրջանում:
Նյութի աղբյուր՝ http://barometer.am/news/top-news/20170203/26054/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել