Հին-հին ժամանակներում մտածում էին աստվածները, թե ինչքան վատ կլիներ, եթե մարդիկ գտնեն Տիեզերքի Իմաստության գաղտնիքը ավելի շուտ, քան իրենք պատրաստ կլինեն: Եվ որոշեցին աստվածները այդ գաղտնիքը պահել այնպիսի տեղում, որ մարդիկ չկարողանան գտնել այն, մինչև չհասնեն կատարելության:
Աստվածներից մեկը առաջարկեց այն պահել աշխարհի ամենաբարձր լեռան վրա: Բայց նրանք միանգամից ենթադրեցին, որ վաղ թե ուշ մարդիկ այդ բարձրությունը կհաղթահարեն, և դա այնքան էլ ապահով տեղ չի: Աստվածներից մյուսը առաջարկեց Իմաստությունը պահել օվկիանոսի ամենախորը մասում: Բայց այնտեղ մարդիկ ևս շուտ կգտնեին այն:
Այդ ժամանակ ասաց ամենաիմաստուն աստվածը.
-Ես գիտեմ, թե ինչ պետք է անել: Պետք է Տիեզերքի Իմաստությունը պահել հենց մարդկանց մեջ: Մարդ կսկսի այն փնտրել իր մեջ, երբ դառնա կատարյալ:
Դրա համար նա պետք է նայի ինքն իր մեջ:
Աստվածները հիացած էին նրա պատասխանից և պահեցին Տիեզերքի Իմաստությունը մարդկանց մեջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել