«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ, կեսօրից հետո համացանցում հայտնվեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին ներկայացվելիք` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակը: Սակայն, ի զարմանս հետաքրքրասեր հանրության, մի քանի րոպեից «Ազատ դեմոկրատների» այդ ցուցակը հօդս ցնդեց` անհետացավ համացանցից:

Կամ Քոքոբելյանը փոշմանել է, ինչը խելքին մոտ չէ, կամ ինչ–որ մեկն առանց կուսակցության ղեկավարության թույլտվության գաղտնի հրապարակել է ցուցակը, իսկ հետո արդեն անհետացրել:

Ինչևէ. մեր թղթակիցը հասցրել է ֆիքսել ցուցակի առաջին հինգ անունները:

Եվ այսպես. ներկայացնում ենք «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակի առաջին հնգյակը:

1. Հրանտ Բագրատյան

2. Խաչատուր Քոքոբելյան

3. Ստյոպա Սաֆարյան

4. Անահիտ Բախշյան

5. Մասիս Այվազյան»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել