Image may contain: 1 personՓիլիսոփայությունն էլ չլիներ, էս աշխարհից ընդհանրապես բան հասկանալ հնարավոր չէր լինի:

Հայաստանցիների երևի արդեն կեսը ապրում է երկրից դուրս՝ հիմնականում չլինելով բնակության վայրի քաղաքացի: Հայաստանում այժմ ապրող մարդկանց մի մասն էլ հնարավորության դեպքում պատրաստ է մեկնել ուրիշ տեղ մշտական բնակության, եթե համոզված լինի, որ կկարողանա լուծել իր բարեկեցության խնդիրը:
Դա իրականում նշանակում է, որ մեզանից շատերը պատրաստ են հրաժարվել իրենց որոշ իրավունքներից /ընտրության, խոսքի ազատության և այլն/ հանուն բարեկեցության երաշխիքի կամ նույնիսկ հնարավորության: Դա այդպես է, քանի որ հայաստանցիների մի մասն արդեն այդպես արել է, մյուսների մեջ էլ նման մտադրություն ունեցողներ շատ կան:
Դա իր հերթին նշանակում է, որ Հայաստանում ապրելով էլ՝ այդ մարդիկ /երևի՝ մեր հասարակության մեծ մասը/ պատրաստ են հրաժարվել իրենց որոշ իրավունքներից՝ հանուն բարեկեցության: Ինչն էլ ապացուցվում է անընդհատ և հատկապես ընտրությունների ժամանակ:
Դե իհարկե, այդտեղ վճռորոշ նշանակություն ունի այն, թե ինչպես է ընկալվում բարեկեցությունը, օրինակ, որպես անվտանգությու՞ն, զարգանալու հնարավորությու՞ն, թե՞․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել