Yerkir.am-ը գրում է.Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում Ամանորի գիշերը տեղի ունեցած ահաբեկչության գործի շրջանակներում կալանավորվել է 10 մարդ:
Ըստ CNNTurk-ի՝ մինչ օրս այդ գործով ձերբակալված 35 անձանց նկատմամբ ահաբեկչկան կազմակերպության անդամ լինելու մեղադրանք է առաջադրվել է: Նրանցից 10-ը կալանավորված են:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունն իրականացրել էր ծագումով ուզբեկ Աբդուլգադիր Մաշարիպովը, ով ձերբակալվել է հունվարի 17-ի գիշերը: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 39 մարդ:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/122501.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել