Երեկ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկեց փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով առաջին դատական նիստը, որն անմիջապես հետաձգվեց` քանի որ դատական նիստին ներկայացել էին միայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինա Մկրտչյանն ու պաշտպաններից Վարդան Զուռնաչյանը: Իսկ դատախազն ու մյուս պաշտպանը ներկա չէին:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են` 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով գաղտնի առևանգել է Կարեն Վարդանյանին, այնուհետև խմբի կազմում շահադիտական դրդումներով դիտավորությամբ ապօրինաբար զրկել կյանքից, որից հետո, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գաղտնի հափշտակել Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը:
Քննության տվյալներով՝ Կ.Վարդանյանն իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գ.Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով, կամ այդ գնի սահմաններում նոր բնակարան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/02/01/karen-vardanyan/2265253
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



