Artsakhpress.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որը գործի Է դնում հանրակցությունից Եվրամիության անդամ-երկրի դուրս գալու երկամյա ընթացակարգը, կկիրառի մարտի 9-ին:
Այս կանխատեսմամբ հանդես Է եկել Times թերթը:
Հրատարակությունը նշում Է, թե, չնայած այն բանին, որ նախարարների կաբինետի ղեկավարը մտադիր չԷր վաղօրոք հայտնել Brexit-ի մեխանիզմի գործարկման ամսաթիվը եւ պաշտոնապես միայն որպես վերջնաժամկետ Է նշել մարտի վերջը, հունվարի 30-ին կառավարությունը Լորդերի պալատին ծանուցել Է, թե ցանկանում Է, որ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու օրինագծին հավանություն տրվի մարտի 7-ին: Հաջորդ օրը ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հանդես կգա բյուջետային ուղերձով, իսկ մարտի 9-ին Մալթայում կսկսվի ԵՄ-ի երկօրյա գագաթնաժողովը, որտեղ Էլ Մեյը հնարավորություն կունենա հայտարարել 50-րդ հոդվածը գործի դնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: