Հայաստանի ընդերքը հարուստ է հանքային ջրի պաշարով, և հայ արտադրողները ոչ միայն կարողանում են լիովին բավարարել տեղական շուկայի պահանջարկն, այլև արտահանում կազմակերպել։ Հայաստանում հանքային ջրերի մեծ պաշարներ կան Ջերմուկում, Դիլիջանում, Բջնի և Արզական գյուղերի շրջակայքում, Արզնիում ու Հանքավանում։ Պաշարներ կան նաև Գավառում, Արարատ քաղաքի մոտակայքում, Լիճք գյուղի մոտ և այլն։
Վերջին տարիներին հանքային ջրի արտադրության և արտահանման ծավալներն աճել են: ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն 2015թ. համանման ցուցանիշի համեմատ աճել է 6.3%-ով և կազմել 42,252.1 հազար լիտր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1837384536541473&id=100008098336391&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել