Հանքային ջրերի արտադրությունն աճել է 6.3%-ով


12:36 , 31 հունվար, 2017

Картинки по запросу հանքային ջուրՀայաստանի ընդերքը հարուստ է հանքային ջրի պաշարով, և հայ արտադրողները ոչ միայն կարողանում են լիովին բավարարել տեղական շուկայի պահանջարկն, այլև արտահանում կազմակերպել։ Հայաստանում հանքային ջրերի մեծ պաշարներ կան Ջերմուկում, Դիլիջանում, Բջնի և Արզական գյուղերի շրջակայքում, Արզնիում ու Հանքավանում։ Պաշարներ կան նաև Գավառում, Արարատ քաղաքի մոտակայքում, Լիճք գյուղի մոտ և այլն։

Վերջին տարիներին հանքային ջրի արտադրության և արտահանման ծավալներն աճել են: ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն 2015թ. համանման ցուցանիշի համեմատ աճել է 6.3%-ով և կազմել 42,252.1 հազար լիտր։