Արևմուտքում կան մարդիկ, ովքեր, չնայած առցանց կինոթատրոնների առկայությանը, շարունակում են ֆիլմերը դիտել վարձույթով տրվող սկավառակների վրա: Օրինակ՝ այս նյութի հերոսուհին: Նա որոշեց տանը դիտել «Խորջրյա հորիզոն» ֆիլմը և վարձույթից վերցրեց դրա DVD սկավառակը: Ներսում նրան հաճելի անակնկալ էր սպասվում: Մարկոս անունով ինչ-որ մեկը այնտեղ 100 դոլար և մի նամակ էր թողել, որի մեջ մասնավորապես ասվում էր․
«Ողջույն, իմ անունը Մարկոս է: Ամեն ամիս ես վերցնում եմ 100 դոլարը, որը պետք է ծախսեի ինձ վրա, և այն տալիս մի անծանոթի:
Այս ամիս ես որոշեցի այլ կերպ վարվել և գումարը դրեցի DVD-ի տուփի մեջ: Դուք առաջին մարդն եք, ով 2017 թ-ին իմ կողմից գումար է ստանում:
Ես միայն խնդրում եմ այդ գումարը խելամտորեն ծախսել: Եթե այն ձեզ պետք չէ, վերադարձրեք այն, եթե պետք է, պահեք ձեզ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել