Տղամարդիկ իրենց միտքը երկուսից երեք անգամ ավելի հաճախ են փոխում, քան կանայք: Տղամարդիկ ավելի շատ հիմնվում են իրենց մտավոր ունակությունների վրա, երկար են մտածում մինչև որոշում կայացնելը, իսկ կանայք հիմնականում գործում են ինտուիցիայով, կտրուկ և ակնթարթային որոշումներ կայացնելով:

Հիմնվելով մտավոր թեստերի արդյունքների վրա՝ գիտնականները հայտնում են, որ կանայք ավելի բարձր IQ ունեն, քան տղամարդիկ: Կանայք ավելի լավ են հիշում դեմքերը, նամանավանդ նույն սեռի մարդկանց դեմքերը: Տղամարդիկ ավելի շատ են հակված օգնելու, քան կանայք:

Կանայք ավելի վատատես են, երբ սպասում են իրենց աշխատանքային արդյունքին, քան տղամարդիկ: Շատ կանայք մտածում են, որ չեն կարող հաջողության հասնել ամեն ինչում, մինչդեռ շատ տղամարդիկ այդպես չեն մտածում:

Կանայք ավելի վախկոտ են և ավելի նյարդային, քան տղամարդիկ:

Կանայք երկու անգամ ավելի շատախոս են, քան տղամարդիկ, հաշվել են, որ տղամարդիկ միջինում խոսում են 12,500, իսկ կանայք 25,000 բառ օրական: Տղամարդիկ սեքսի մասին մտածում են ամեն 7 վայրկյանը մեկ:

Կանանց ուղեղը ավելի լավ է յուրացնում կարդալու ընթացքում նկարագրված կամ վերբալ հույզերը, դրա համար էլ շատ կանայք ասում են, որ տղամարդիկ մինչև չտեսնեն իրական արցունքները, չեն հավատա, որ մի բան այն չէ: Դրա համար էլ կանայք լացում են 4 անգամ ավել, քան տղամարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել