Aysor.am-ը գրում է.
Միացյալ Նահանգներում ներգաղթի վերահսկողության խստացման նոր միջոցառումները, հակառակ ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդումների, արտասահմանից երկիր մահմեդականների ժամանման արգելք չէ, կիրակի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ТАСС-ը:
Ինչպես ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ Թրամփի անունից տարածված հայտարարության մեջ, «Ամերիկան ներգաղթյալների հպարտ ազգ է և կշարունակի կարեկցանք դրսևորել նրանց նկատմամբ, ովքեր փախչում են ճնշումից»:
«Բայց մենք դա անելու ենք՝ պաշտպանելով սեփական քաղաքացիներին ու սահմանները», - ընդգծել է քաղաքական գործիչը:
90-օրյա ժամկետով Միացյալ Նահանգներ Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքի նոր արգելքը վերաբերում է այն յոթ երկրներին, որոնք «ահաբեկչության աղբյուր» էին համարվել ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից, հիշեցրել Է Թրամփը:
Ինչպես նա նշել Է, «խոսքը ԱՄՆ մահմեդականների մուտքի արգելման մասին չէ»:
«Բանը կրոնը չէ, այլ ահաբեկչությունը, այն, որ ապահովվի մեր երկրի անվտանգությունը», - հավելել է ԱՄՆ-ի նախագահը: