Կարդում եմ Մենուա Հարությունյանի հարցազրույցը ու գիտակցում եմ, որ այլ մարդու դեպքում խղճահարություն կզգայի, բայց իրա պարագայում կկարեկցաանքի նշույլ անգամ չկա։ Մարդը արդեն էնքան խորնա մտել մի տեղ, որտեղ սապոնով են մտնում, որ անգամ չի կարողանում պարզ հարցերին առանց ենթաատեքստային պատասխանների պատասխանի։ Այնուամենայնիվ, փաստը մնումա փաստ՝ Մենուային ֆուկ արեցին, ընդ որում արդեն ակնհայտ է, որ ֆուկ անողը հենց Հովիկ Աբրահամյաննա եղել։
Մոտս զավեշտ էառաջանում, երբ Մենուան խոսում է ինչ որ կուսակցական ընկերության, ավագ ընկերների, գաղափաարախոսության և այլ բաների մասին։ Եղբայր, հարյուր տարի էլ անցնի, քեզ անցողիկ տեղ չեն տա, որովհետև արդեն վաղուց դաասվել ես «հաճախորդների» ցուցակում, իսկ «հաճախորդների» եհտ հաշվի չեն նստում, այլ ուղղակի օգտագործում են այնքան ժամանակ, քանի դեռ կկարիքն ունեն համապատասխան ծառայությունների։ Ու վայն եկել ու տարել է այն հաճախորդին, ով հանկարծ ու հանկարծ կփորձի երկակի խաղ խաղալ։ Հաճախորդը մենակ մի տեր կարող է ունենալ ու երբ նա փորձում է երկրորդ տեր էլ ունենալ, դա չի ներվում։  

Ասում են եղել է կոնֆլիկտ վարչապետի ու Աբրահաամյանի միջև, չեն կիսել վարչապետի աթոռը և ով այդ ժամանակ փորձել է կողմ փոխի՝ խաչ է քաշել իր կուսակցական հեռաանկարների վրա, որովհետև վերևները վաղ թե ուշ կբարիշեն կամ կհարթեն իրենց կոնֆլիկտները, բայց դավաճաններին չեն ների։ Հիմա էլ նույն պատմությունը Մենուայի հետ եղավ՝ ստավկեն դրեց Տիգրան Սարգսյանի վրա,Սարգսյանը վարչապետ դարձավ ու Մենուային մոռացավ, իսկ Աբրահամյանը՝ ոչ։

Հատկապես ծիծաղալուա, ոնցա Մենուան հավաստիացնում որ ցմահ հավատարիմ կմնա նախգահին ու ՀՀԿ-ին։ Հարցա առաջանում. էհ ճարդ ի՞նչ եղբայր։ Հավատարիմ, թե անհավատարիմ, բայց քեզ արդեն ռասխոդ են արել ու էն մաքսիմումը, որի վրա հույս կարաս դնել, որ Աբրահամյանը վերջնականապես չկատոկի քո այլ հեռանկարները։

Բա, սիրելի կարիերիստներ ջան, դուք էլ դաս քաղեք, որ անգամ քաղաքկանության պես կեղտոտ տեղում միևնույն է, ստրկամտությունն ու անթասիբությունը երբեք չեն դիտարկվում, որպես առավելություն ու առաավել ևս՝ առաքինություն։ Համ էլ, որ մի բան էլ էն չգնա ու հայտնվեք կոտրած տաշտակի առջև, գոնե չեք դառնա հասարակության ծաղրի ու հեգնանքի թիրախ Ձեր արածների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել