Ինձ հետ մեծացած ու ինձ հետ հասունացած ընկեր, իմ պաշտպան ու իմ հպարտություն, իմ թև ու թիկունք, իմ հարստություն: Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ, շնորհավոր տոնդ, հայ զինվոր` 18-ամյա պատանի, բայց ուժեղ ու անվախ առյուծասիրտ հերոս: Գլուխ եմ խոնարհում հայոց սպարապետի առաջ բանակաշինության ծանր գործը սկսելու և կայունացնելու համար, գլուխ եմ խոնարհում բոլոր հերոսների առաջ, ովքեր կանգնել են բանակի կողքին՝ սկսած Մոնթեից մինչ Արմենակ Ուրֆանյան.... Ձեր գոիծն անմահ է, տղերք...Շնորհավոր տոնդ, Հայ զինվոր...
Շնորհավոր տոնդ, զինվոր ծնող ու զինվորին հավասար 2 տարի ծառայող Հայ մայր...
Շնորհավոր տոնդ, Հայաստան...
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/anahit.mutafyan/posts/1354286544633492
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



