Բիզնեսի համար նպաստավոր գործունեության պայմանների ապահովման նպատակով իրականացվող բարեփոխումներից մեկը փաստաթղթային գործընթացների դյուրացումն է:
ՀՀ-ում իրականացվող վերջին փոփոխություններից մեկը վերաբերում է համակենտրոնացումների պարտադիր
հայտարարագրման կարգին: Փոփոխության արդյունքում հարյուրավոր տնտեսվարողներ համակենտրոնացումների, այլ կերպ ասած՝ միավորումների և միաձուլումների դեպքում կազատվեն պարտադիր հայտարարագրում անցնելու ընթացակարգից:
Հիշեցնենք, որ մինչ այժմ, երբ խոշոր ընկերությունները ձեռք էին բերում այլ ընկերությունների փայաբաժիններ, ակտիվներ կամ էլ տեղի էր ունենում խոշոր ընկերությունների միավորում, վերջիններս պարտավոր էին թույլտվություն ստանալու նպատկով դիմել ՏՄՊՊՀ:
Ավելորդ քաշքշուկից և ժամանակի վատնումից խուսափելու համար սահմանվել են ակտիվների և հասույթների շեմերը, որպեսզի հնարավոր լինի խուսափել ռիսկային գործարքների իրականացումից: