Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը դատարանում դեռ պայքարում են երեխաների խնամակալության համար: Դերասանուհին ցանկանում է դաստիարակել 6 երեխաներին, իսկ նրա նախկին ամուսինը պնդում է երեխաներին ավելի հաճախ տեսնելու և գոնե հանգստյան օրերին իր մոտ տանելու իր իրավունքը:
 Օրերս Լոս Անջելեսում կայացած փակ դատական նիստի ժամանակ Փիթի փաստաբանին հաջողվել հասնել նրա օգտին զիջման:
 Life&Style պարբերականի տեղեկատվությամբ` այժմ Փիթը կարող է շաբաթը մեկ անգամ այցելել երեխաներին Ջոլիի տանը՝ առանց հոգեբանի հսկողության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել