ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Մեքսիկան «շատ երկար է օգտվել ԱՄՆ-ից» և անուղղակիորեն պատասխանատու է Միացյալ Նահնագների «խոշոր առևտրային դեֆիցիտի համար»։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
 «Մեքսիկան շատ երկար է օգտվել ԱՄՆ-ից հանուն իր շահի։ Առևտրի խոշոր դեֆիցիտը և ոչ ակտիվ օգնությունը շատ թույլ սահմանին պետք է փոխվի, հենց հիմա»,-գրել է ամերիկացի նախագահը։
 Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նյետոի հետ հանդիպումը «անարդյունք կլինի», քանի դեռ Մեխիկոն չի սովորել հարգանքով վերաբերվել ԱՄՆ-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել