Այն, ինչ բնական էր երեկ, այսօր արդեն անբնական է:
Մարդկանց մեծ մասը նման է վայր ընկնող տերևների: Նրանք սավառնում են օդում, պտույտներ են գործում, բայց ի վերջո ընկնում են գետնին: Մյուսները (նրանք շատ չեն) աստղերի են նման: Նրանք ընթանում են որոշակի ուղեծրով և ոչ մի քամի չի կարող պարտադրել, որ շեղվեն իրենց ուղղուց:
Կյանքը միշտ ահավոր է: Մենք մեղավոր չենք, բայց և այնպես պատասխանատու ենք: Ծնվում ես և արդեն մեղք ունես: Ես նաև սկսեցի հասկանալ, որ ցավն ու հիասթափությունը և թախիծը առաքվում են մեզ ոչ նրա համար, որ կոտրեն մեր ոգին, զրկեն մեզ արժեքներից ու արժանապատվությունից, այլ նրա համար, որպեսզի խելքի բերեն մեզ և մոտեցնեն մեր հասունությունը: Չի կարելի աշխարհը համարել անկատար կամ դեպի կատարելություն դանդաղ ընթացող: Ոչ, այն կատարյալ է յուրաքանչյուր ակնթարթ, բոլոր մեղքերն իրենց մեջ արդեն ապաշխարանք են կրում, բոլոր մանուկներն իրենց ներսում արդեն ամփոփում են ծերունեներին, բոլոր նորածինները՝ մահը, բոլոր մեռնողները՝ հավերժական կյանքը…

Հերման Հեսսե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել