Համաձայն 2005թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշման՝ հունվարի 27-ը ճիշտ այն օրը, երբ նացիստները նահանջեցին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարից, որոշվեց հռչակել Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Հոլոքոստը 20-րդ դարի ամենասարսափելի վճռագործություններից էր, ինչպես հայոց ցեղասպանությունը կամ ԽՍՀՄ կողմից իրականացված ուկրաինական «Գոլոդոմոռը»: Նացիստների կողմից այսպես կոչված «Հրեական հարցի» լուծման համատեքստում Կենտրոնական Եվրոպայում, գլխավորապես Լեհաստանում հսկայական թվով համակենտրոնացման ճամբարներ բացվեցին: Բնականաբար, դրանցից ամենահայտնիները Օսվենցիմը, Սոբիբորը, Բելժեցը, Մայդանեկը և Տրեբլինկան էին: Հոլոքոստի ընթացքում սպանվեց տարբեր տվյալներով ավելի քան 6 միլիոն հրեա, որից ավելի քան 1 միլիոնը սպանվեց Օսվենցիմի մահվան համակենտրոնացման ճամբարի գազախցիկներում: Մյուս խոշոր ճամբարում Տրեբլինկայում ընդհանուր առմամբ սպանվել էր 870 հազար մարդ, որոնց գերակշիռ մեծամասնությունը լեհական հրեաներ էին: Հատկանշական է, որ Տրեբլինկայի զոհերը հիմնականում «Վարշավյան Գետտոյի» սովամահ լինող բնակիչներն էին, որոնց 1942թ. ամռանից «Մահվան գնացքներով» տեղափոխում էին Տրեբլինկայի գազային խցիկներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: