Barometer.am-ը գրում է.
"Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է ընդունել "Հալ Սիթիից" (1:2) կրած պարտությունը ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում:
"Մենք չենք պարտվել, խաղի հաշիվը 1:1 է: Ես տեսել եմ միայն 2 գոլ: Տեսել եմ Պոգբայի ու մրցակցի գոլերը: Մենք շարունակում ենք անպարտելի լինել: Կարծում եմ՝ հիանալի է 18 խաղ անպարտելի լինելը",- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերել "Sky Sports"-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20170127/25801/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել