ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է երգչուհի Մադոննայի ելույթը Վաշինգտոնում «Կանանց երթի» ժամանակ, հաղորդում է The Hollywood Reporter-ը։
«Անկեղծ ասած նա զզվելի է»,-բնութագրել է Թրամփը երգչուհուն։
ԱՄՆ նախագահի խոսքվ՝ Մադոննայի ելույթը խայտառակություն է երկրի համար։
Հիշեցնենք, որ Մադոննան իր ելույթում ասել է, որ եկել է բռնապետության նոր դարաշրջան, երբ վտանգի մեջ են ոչ միայն կանայք, այլ նաև մարգինալ բոլոր մարդիկ։ Բացի այդ նա նշել է, որ «մտածել է Սպիտակ տունը պայթեցնելու մասին»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



