Չեմ դիմանում:
Ապրիլին տասնյակ հազարավոր գռաժդանսկի մարդ անմիջապես առնչվեցինք բանակի մատակարարման, ավելի ճիշտ՝ չմատակարարման խայտառակ վիճակին: Խայտառակ:
Շատերս ձայն չհանեցինք ու չդժգոհեցինք․ դիմացը այդ պահին թշնամի կար, որ շատ բան չպետք է իմանար: Շատերը իրենց աշխատավարձից պոկելով սկսեցին գումարներ հավաքել, շորեր, սպալնիկներ, հեռադիտակներ ու տեպլովիզոռներ, բռոնեժիլետներ, ուտելիք ուղարկել առաջնագիծ՝ կամավորի, մոբի, ժամկետայինի համար: Պետք էր, մեր երեխաների, եղբայրների, հայրերի համար էր արվում: Սրտները տրաքացնելով, բայց լռում: Դրա ժամանակը չէր:
Ժողովուրդը կանգնեց իր բանակի կողքին: Իր զինվորի կողքին:
Աչք փակեց քսան տարվա թոզի վրա՝ հասկանալով, որ դրա ժամանակը չի, զինվորի կյանքն ա կարևոր:
Իսկ այդ ժամանակ ծաղիկներ, բուկետներ ու շորիկներ էին վխտում Ֆեյսբուքով: Էլի ձայն չէր հանում ժողովուրդը, լուռ մռնչում էր, բայց գիտեր, զինվոր կա առաջնագծում, դրա ժամանակը չի:
Բայց սա անվերջ չի կարող շարունակվել:
Իսկ հիմա հանգիստ սրտով կանգնում ու Ադամ Սմիթ են ցիտում: Տնտեսագիտությունից խոսում: Ամեն ինչից՝ բացի հիմնականից:
Ամոթից:
Աբուռից:
Ապաշխարելուց...