Հանգիստ սրտով խոսում են ամեն ինչից՝ բացի հիմնականից


13:01 , 27 հունվար, 2017

Картинки по запросу տիգրան քոչարյանՉեմ դիմանում:

Ապրիլին տասնյակ հազարավոր գռաժդանսկի մարդ անմիջապես առնչվեցինք բանակի մատակարարման, ավելի ճիշտ՝ չմատակարարման խայտառակ վիճակին: Խայտառակ:

Շատերս ձայն չհանեցինք ու չդժգոհեցինք․ դիմացը այդ պահին թշնամի կար, որ շատ բան չպետք է իմանար: Շատերը իրենց աշխատավարձից պոկելով սկսեցին գումարներ հավաքել, շորեր, սպալնիկներ, հեռադիտակներ ու տեպլովիզոռներ, բռոնեժիլետներ, ուտելիք ուղարկել առաջնագիծ՝ կամավորի, մոբի, ժամկետայինի համար: Պետք էր, մեր երեխաների, եղբայրների, հայրերի համար էր արվում: Սրտները տրաքացնելով, բայց լռում: Դրա ժամանակը չէր:

Ժողովուրդը կանգնեց իր բանակի կողքին: Իր զինվորի կողքին:
Աչք փակեց քսան տարվա թոզի վրա՝ հասկանալով, որ դրա ժամանակը չի, զինվորի կյանքն ա կարևոր:

Իսկ այդ ժամանակ ծաղիկներ, բուկետներ ու շորիկներ էին վխտում Ֆեյսբուքով: Էլի ձայն չէր հանում ժողովուրդը, լուռ մռնչում էր, բայց գիտեր, զինվոր կա առաջնագծում, դրա ժամանակը չի:

Բայց սա անվերջ չի կարող շարունակվել:

Իսկ հիմա հանգիստ սրտով կանգնում ու Ադամ Սմիթ են ցիտում: Տնտեսագիտությունից խոսում: Ամեն ինչից՝ բացի հիմնականից:
Ամոթից:
Աբուռից:
Ապաշխարելուց...