«ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վերջին շրջանում ակտիվ քննարկումների մեջ է հայաստանյան խճճված քաղաքական դաշտի գրեթե բոլոր ուժերի հետ։ Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս օրերին Դեմիրճյանը հանդիպումներ է ունեցել ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, «Համախմբում» կուսակցության, «Ելք» դաշինքի ներկայացուցիչների, Գագիկ Ծառուկյանի և անգամ Արթուր Բաղդասարյանի հետ։ Քննարկումների հիմնական թեման խորհրդարանական ընտրություններն են եղել։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ «Ծառուկյան» դաշինքում Դեմիրճյանին առաջարկվել է 5-րդ, իսկ Օհանյանի գլխավորությամբ ձևավորվելիք դաշինքում 3-րդ հորիզոնականը։ Սակայն Ստեփան Դեմիրճյանը այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե որ դաշինքին միանալն է իրեն քաղաքականապես և անձնապես ձեռնտու։ Հավելենք, որ Դեմիրճյանին իրենց կողքին ցանկանում են տեսնել նաև ՀԱԿ-ում, որտեղ նրան առաջարկվել է երկրորդ հորիզոնականը։ Սակայն Դեմիրճյանը որևէ մեկին վերջնական պատասխան չի տվել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել