Խոյ
Ինչպիսի՞ն է Խոյ տղան: Կարո՞ղ ես պատկերացնել մեծ սիմֆոնիկ նվագախումբ: Իսկ հիմա պատկերացրու, որ մեկը կատարում է նվագախմբի բոլոր անդամների ֆունկցիաները: Ահա դասական Խոյ տղայի կերպարը: Նա քո կյանքը մշտական տոնի կվերածի՝ ուրախ կատակներով լի: Եթե դու ակտիվ կյանք ես ուզում և իրոք հենց այս տղային ես հավանում, ապա մենք քեզ կօգնենք նրան նվաճելու հարցում:

Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Խոյ տղաներին
- Ուրախ. չփորձես Խոյի մոտ համեստ աղջիկ խաղալ, սա հակառակ էֆեկտ կարող է ունենալ։
- Ինքնավստահ. մեջքդ ուղիղ պահիր և մարմնի լեզվով հասկացրու նրան, որ դու ամենալավն ես։
- Գործունյա. եղիր ուշադրության կենտրոնում, խոսիր, անեկդոտներ պատմիր, պատրաստակամություն ցուցաբերիր։
Ինչպես հասկացար, Խոյերին դուր են հալիս էքստրովերտ աղջիկները, այնպես որ, ցուցաբերիր քո կենսուրախ բնույթը, ծիծաղիր նրա կատակների վրա և ինքդ կատակներ արա, վստահեցնում ենք, նա քոնը կլինի:
Ցուլ
Ցուլ տղաները չեն շտապում, ավելին՝ նրանք դանդաղում են: Նրանք որոշում կայացնելուց առաջ երկար-բարակ մտածում են, կշռադատում: Այսպիսով՝ հավանաբար դու ինքդ պետք է առաջին քայլն անես: Սակայն եթե դրանից հետո նա որոշի քեզ գրավել, ապա նա դա անելու է երկար և համառ, իսկական ցուլիկի պես:

Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Ցուլ տղաներին
- Խնամված. բացարձակապես կարիք չկա գծած գեղեցկուհի լինելու Ցուլ տղային դուր գալու համար, բավական է կոկիկ և խնամված տեսք ունենալ։
- Ոճային. յուրահատուկ ոճը կգրավի նրա ուշադրությունը, կերտիր քո առանձնահատուկ ոճը։
- Նուրբ. այո՛, նուրբ, քնքուշ և անպաշտպան աղջկա կերպարը նրան խելքահան կանի։
Ցուլ տղային դուր գալու համար եղի՛ր բնական, քնքուշ և մի՛ մոռացիր ժամանակ առ ժամանակ աչքերդ արագ-արագ թարթել և անմեղ հայացքդ նրա աչքերին հառել:
Երկվորյակներ
Երկվորյակները իսկական տղամարդ-առեղծված են: Նրանց պահվածքը տրամաբանության կանոններին չի ենթարկվում և ոչ էլ ենթակա է հոգեբանական բնորոշման: Նրանք հրաբուխի պես անկանխատեսելի են՝ մե՛կ հանգիստ և հանդարտ են, մե՛կ էլ մինի-ապոկալիպսիս են կազմակերպում:

Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Երկվորյակ տղաներին
- Հետաքրքրասեր. հետաքրքրվիր ոչ միայն Facebook-ի timeline-ով, այլև միջազգային, մշակութային նորություններով։ Երկվորյակներին պետք է այնպիսի աղջիկ, ում հետ նա կարողանա խոսել ցանկացած թեմայով։
- Հավասարակշռված. այս տղաներն իրենք արդեն իսկ տառապում են տրամադրության տատանումներով, ուստի նրանց հավասարակշռված մեկն է պետք։
- Համբերատար. Երկվորյակները մշտական երեխաներ են, նրանց թվում է, որ ողջ աշխարհն իրենց շուրջ է պտտվում: Ինչպես հասկանում ես, նման եսակենտրոնությանը դիմանալու համար ծով համբերություն է հարկավոր։
Այսպիսով՝ Երկվորյակ տղային «կպցնելը», մեղմ ասած, այնքան էլ հեշտ չէ: Եթե դու կամային աղջիկ ես և պատրաստ չես տղային հարմարվելու, ապա Երկվորյակը քեզ համար չէ: Իսկ եթե դու հանգիստ աղջիկ ես, ով մարդկանց ընդունում է այնպիսին, ինչպիսին նրանք կան, ապա պարզապես եղիր այնպիսին, ինչպիսին կաս, զրույցների բռնվիր Երկվորյակիդ հետ և նրան հետաքրքիր բաներ պատմիր:
Խեցգետին
Խեցգետին տղաները ապրում են իրենց առանձին, կտրված աշխարհում և արտաքին աշխարհի հետ ցանկացած կոնտակտ նրանց մեծ դժվարությամբ է տրվում: Յուրաքանչյուր նոր ծանոթություն նրանց համարյա թե ֆիզիկական ցավ է պատճառում: Այսպիսով՝ ամենայն հավանականությամբ, նա սկզբում թշնամաբար կտրամադրվի քո հանդեպ, սակայն մի՛ հուսահատվիր և պարզապես ուշադրություն մի դարձրու դրա վրա:

Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Խեցգետին տղաներին
- Համարձակ. արա՛ առաջին քայլը, խոսի՛ր նրա հետ, հարց տուր։
- Հարմարավետ. այնպես արա, որ նա իրեն քո կողքին հարմարավետ զգա, քնքուշ եղիր նրա հետ, լսիր նրան, ջերմությամբ նայիր նրա աչքերի մեջ։
- Հասկացող. Խեցգետինների դուր է գալիս շփվել այն մարդկանց հետ, ում հետ խոսելու ընդհանուր թեմաներ ունեն, ուստի նրա հետ ընդհանրություններ գտիր։
Խեցգետին տղային դուր գալու համար եղիր նուրբ և քնքուշ, թեթևակի հպվիր նրան, թող սովորի քո ներկայությանը իր կողքին:
Առյուծ
Նա պարզապես առյուծ է, դրանով ամեն ինչ ասված է: Եթե նա անգամ համեստ մեկի տպավորություն է թողնում, նրա մեջ իրականում ապրում է քաջ առյուծ՝ կենդանիների արքա, ով ցանկանում է բոլորին իրեն ենթարկել:

Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Առյուծ տղաներին
- Տպավորիչ. Առյուծի սիրտը գրավելու համար դու պետք է առանձնանաս բոլորից, աչքի ընկնես, և սա վերաբերում է թե՛ արտաքնին և թե՛ ներքինին։
- Հնազանդ. նա ցանկանում է հարաբերությունների մեջ գլխավորը լինել, դու կա՛մ պետք է ենթարկվես, կա՛մ էլ ուրիշ տղայի գտնես։
- Քնքուշ. երբ առյուծը «վերադառնում է որսից», նա ցանկանում է ջերմ միջավայր վերադառնալ, այնպես որ, դարձիր նրա արևը և պարուրիր նրան քնքշությամբ։
Այսպիսով՝ խելքահան արա Առյուծիդ քո վառ արտաքին տեսքով, իսկ այնուհետև վարժեցրու նրան ջերմ և քնքուշ խոսքերով:
Կույս
Կույս տղաները իսկական «նրբիկներ» են: Նրանք սիրում են մաքրություն և կարգ ու կանոն: Սա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն իր սենյակին, այլ նաև իր ողջ կյանքին:

Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Կույս տղաներին
- Վստահելի. դու պետք է իսկական ընկեր դառնաս Կույսի համար, մեկը, ում նա կկարողանա վստահել։
- Ադեկվատ. Կույսերը չեն սիրում բզիկներով մարդկանց, այնպես որ, «դե ես աղջիկ եմ, ես չեմ ուզում...» մոտեցումներից պետք է զերծ մնալ։
- Ակտիվ. Կույսերը տանը նստող, ֆիլմ նայող տեսակը չեն, ուստի պատրաստ եղիր ակտիվ հանգստի։
Այսպիսով՝ Կույս տղայի սիրտը գրավելու համար լսիր նրան, հետաքրքրվիր նրա կյանքով: Եվ ամենակարևորը՝ կապրիզներին վերջ տուր, սա տաբու է:
Կշեռք
Եթե կարծում ես, որ Կշեռք տղաները հավասարակշռվածության և ներդաշնակության մարմնավորում են, ապա ստիպված ենք քեզ հիասթափեցնել: Նրանք շարունակ տատանումների մեջ են, մե՛կ մի կողմ, մե՛կ մյուս:

Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Կշեռք տղաներին
- Լսող. Կշեռքները պարզապես տառապում են խորհուրդներ տալու մոլուցքից, անկախ նրանից՝ իրենց խորհրդի կարիքը կա, թե ոչ, այսպիսով՝ զինվի՛ր հանդուրժողականությամբ։
- Չխանդող. Կշեռք տղաները կարող են մի աղջկանից մյուսի կողմ տատանվել, սակայն դու չպետք է դրանից պատմություն սարքես, ուղղակի համակերպվիր, որ նրա տեսադաշտոմ միայն դու չես։
- Ինքնուրույն. Կշեռք տղային հարկավոր չէ իրենից խնդիրների կծիկ ներկայացնող աղջիկ, այնպես որ, եթե կարծում ես, որ սիրելիդ պետք է քո բոլոր խնդիրների մասին հոգա, ապա նա հաստատ Կշեռք չէ։
Կշեռք տղայի սիրտը գրավելու համար ցույց տուր նրան, թե ինչ վարպետությամբ ես դու կարողանում լուծել քո առջև ծառացած խնդիրները և փոխիր այդ դժգոհ դեմքի արտահայտությունը, երբ նա քեզ սկսի ծանոթացնել իր ընկերուհիների հետ, որոնք ասես «ВИА Гра»-ի կազմից լինեն:
Կարիճ
Օօօ, Կարիճները ամենաբարդ բնավորություն ունեցող նշաններից են, սակայն եթե այնուամենայնիվ որոշել ես գրավել Կարիճի սիրտը, ապա մենք քեզ կօգնենք:

Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Կարիճ տղաներին
- Լավատես. նրանք այնքան են տարված սեփական ներաշխարհը փորփրելով, որ մի հատ էլ քո խնդիրների մասին հաստատ չեն ցանկանում լսել։
- Քչախոս. հանկարծ չփորձես Կարիճին խորհուրդներ տալ, նախ՝ նրանք չեն լսի քեզ, երկրորդը՝ պարզապես հունից դուրս կգան։
- Զուսպ. նրանք իրենք արդեն իսկ շատ բուռն բնավորություն ունեն, իսկ երկու հրաբուխ իրար կողքի չափազանց է։
Կարիճ տղաները բավականին շուտ սիրահարվող են, ուստի ժպտա, կատակներ արա և նրա գործերի վերաբերյալ սեփական դատողություններդ քեզ պահիր:
Աղեղնավոր
Եթե սիրահարվել ես Աղեղնավոր տղայի, շնորհավորում ենք, դու երբեք չես տխրի կամ ձանձրանա նրա կողքին:

Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Աղեղնավոր տղաներին
- Անկախ. նա այնքան է զբաղված ինքն իրենով, որ քո խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի, այնպես որ, ինքնուրույն եղիր։
- Ազատասեր. նա պարզապես կխենթանա, եթե սկսես նրան խեղդել քո ուշադրությամբ, այնպես որ, հանդիպիր ընկերներիդ հետ, շոփինգի գնա, միայն թե վայրկյանը մեկ նրան մի գրիր։
- Շարժուն. Աղեղնավորները շատ արկածասեր և ակտիվ են, ուստի նրանց դուր են գալիս ակտիվ, շարժուն և կենսուրախ աղջիկներ։
Պարզապես ցույց տուր Աղեղնավորիդ, թե որքան շփվող, անկախ և հետաքրքիր մարդ ես, և նա ինքը քեզնով կտարվի:
Այծեղջյուր
Այծեղջյուրները տառապում են տրամադրության անկումներից, բայց ընդհանուր առմամբ՝ նրանք լավ և հոգատար կողակիցներ են:

Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Այծեղջյուր տղաներին
- Համբերատար. Այծեղջյուր տղաները շատախոս են, և սա հաճախ նյարդայնացնում է։
- Կիրթ. Այծեղջյուրները սիրում են ինտելեկտուալ զրույցներ վարել կյանքի իմաստի վերաբերյալ, ուստի նրանց հարկավոր է կիրթ աղջիկ
- Կոմպլիմենտներ անող. Այծեղջյուր տղաները շարունակ գովասանքի կարիք են ունենում, դե, բայց կարծում ենք՝ քեզ համար դժվար չի լինի նրան ասել, թե ինչ հիասքանչ է նա։
Եթե դու խելահեղ երեկույթների սիրահար ես և չես սիրում սովորել, ապա ամենայն հավանականությամբ քեզ ուրիշ տղա է հարկավոր, սակայն եթե դու իրոք ասելիք ունես, ապա Այծեղջյուր տղան մեծ հաճույքով կլսի քո տեսակետը: Պարզապես ցույց տուր նրան, որ դուք նման եք:
Ջրհոս
Ջրհոսները բարդ անձնավորություններ են: Նրանք երբեք ոչինչ չեն մոռանում՝ ո՛չ իրենց առաջին սերը և ո՛չ էլ քո թույլ տված սխալները: Այսպիսով՝ Ջրհոսի հետ մշտապես պետք է ուշադիր լինես և կշռադատես խոսքերդ ու արարքներդ:

Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Ջրհոս տղաներին
- Առեղծվածային. միակ բանը, որ կարող է գրավել Ջրհոսին, գաղտնիքն է, արտաքինն այդքան էլ առաջնային դեր չի կատարում սիրելիի ընտրության հարցում, այնպես որ, հետաքրքրիր նրան։
- Ընկերասեր. մի՛ փորձիր անառիկ բերդ ձևանալ, եղիր սիրալիր և քնքուշ, սակայն մի՛ բացահայտիր գաղտնիքներդ։
- Հետաքրքիր. կարդա՛ «1001 փաստ մեր աշխարհի մասին» ոճի մի գիրք և պարբերաբար մեջբերիր նրա հետ խոսակցության մեջ, նա կգնահատի քո ընդհանուր զարգացվածությունը։
Այսպիսով՝ Ջրհոս տղային գրավելու համար եղիր չկարդացված գիրք, թող նրա քունը խանգարվի քո երկիմաստ խոսքերի և բազմանշանակ հայացքների մասին մտածելու պատճառով:
Ձկներ
Այնպիսի տպավորություն է, որ Ձուկ տղաները ցանկանում են վերադառնալ օվկիանոս, ուր կարող են իջնել օվկիանոսի հատակը, որտեղ նրանց ոչ ոք չի գտնի:

Ինչպիսի՞ աղջիկներ են դուր գալիս Ձուկ տղաներին
- Երազկոտ. Ձկները այս աշխարհից չեն և նրանց դուր կգա իրենց նման՝ աշխարհից կտրված աղջիկ։
- Ջանասեր. Ձուկ տղաները շատ աշխատասեր են և նպատակասլաց և քեզնից էլ նույնն են ակնկալում։
- Ուժեղ. նրանք չափազանց խոցելի են, ուստի նրանց կամային մեկն է պետք, ում վրա նրանք կարող են հույս դնել։



