«Պարզվում է, հայ սպառողը սուպերմարկետ գնալիս պետք է նախապես զինվի լուսանկարչական սարքով, հաշվիչով ու անպայման՝ զգոնությամբ, քանի որ տնտեսավարողները բաց չեն թողնում պատեհ առիթը սպառողին մոլորեցնելու և նրա գրպանից ավել գումար կորզելու համար։
 
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանն ասում է, որ տնտեսավարողները մեզանում կիրառում են այսպես կոչված տարատեսակ մարքեթինգային հնարքներ՝ սպառողի զգոնությունը թմրեցնելու, նրան մոլորեցնելու համար, ինչն ըստ Էության խաբեություն Է։
 
Վերջերս նա էլ այդ մարքեթինգային հնարքներից մեկի զոհն է դարձել՝ փորձելով խանութից մատչելի գնով ձեռք բերել կիլոգրամով վաճառվող արմավ. «Գնապիտակի վրա գրված էր 999 դրամ։ Ես զարմացա, որ հայաստանյան խանութներում արմավն այդքան էժան գնով է վաճառվում։ Բայց գնապիտակը ուսումնասիրելով՝ հասկացա, որ իրականում նշված է արմավի ոչ թե մեկ կիլոգրամի, այլ 100 գրամի գինը։
 
Ընդ որում՝ պիտակի վրա գրամը մանր տառերով էր գրված, հազիվ նկատելի։ Իսկ կողքի արկղում դրված արքայանարնջի գինը հաշվարկված էր կիլոգրամի համար և մեծ տառերով նշված էր, որ մեկ կիլոգրամն արժե այդ գինը։
 
Այնպես որ սպառողը հեշտությամբ կարող է մոլորության մեջ ընկնել և փաստորեն թանկ գնով գնել այն մթերքը, որի համար, իր կարծիքով, ցածր գին է վճարել։ Շատերը խանութում չեն էլ նկատում գնային այդ տարբերությունը»,–գրում է թերթը։
 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել