«Սեյրան Օհանյանի ակտիվանալն ավելի քան ձեռնտու էր ԵԿՄ ղեկավար, Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանին, որին որոշել էին դուրս թողնել խորհրդարանական ընտրապայքարից, բայց այժմ նրա ծառայությունների կարիքն է զգացվել։ Ճիշտ է՝ նա համամասնական ցուցակում չի լինի, բայց ձեռքերը ծալած էլ չի նստի, քանի որ պետք է կազմակերպի ճամբարափոխ եղած պաշտպանության նախկին նախարարի դեմ պայքարը։ Մանվել Գրիգորյանն այժմ ԵԿՄ-ում պատգամավորության թեկնածուների ցանկ է կազմում, որպեսզի ընտրատարածքներում ԵԿՄ-ից ներկայացուցիչներ լինեն, և պատրաստվում է շարքերին հորդորել պաշտպանել այդ թեկնածուներին, թերևս, ի չիք դարձնելով լուրերը, թե ԵԿՄ-ից շատերը ծածուկ աջակցելու են Սեյրան Օհանյանին։ Տեղեկություն կա, որ, օրինակ, Կոտայքի մարզում առաջադրվելու է փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը, ով ԵԿՄ անդամ է, 2015-ից աշխատում է մարզպետի տեղակալ, իսկ 90-ականներին պատգամավոր է եղել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել