Հայ հայտնիները` հատկապես իգական սեռի, իրենց անձնական կյանքը թաքցնելու մոլուցքով են տառապում: Չգիտես ինչու, նրանց թվում է, որ անձնական կյանք կամ կյանքում որևէ տղամարդ ունենալը ամոթ է, և եթե նման բան կա, դա ամեն կերպ պետք է թաքցնել: Թաքցրեք, սիրելիներս, բայց դե ոչ մեր ամենատես աչքից :)

Հիշո՞ւմ եք, ամիսներ առաջ համացանցում հայտնվեց Իվետա Մուկուչյանի ամառային հանգստի լուսանկարներից մեկը, որտեղ նա ինչ-որ տղամարդու հետ յոգայի դիրքեր էր փորձարկում: Տղամարդու դեմքը մենք չտեսանք, որովհետև Իվետան փակել էր այն: Համացանցային քննարկումների ու մեկնաբանությունների արդյունքում պարզվեց, որ այդ երիտասարդը Իվետայի համար ավելին է, քան սովորական ընկերը, որովհետև ընկերների դեմքերը չեն թաքցնում:

13183516_1735237100068995_144860861_n

Այս լուսանկարի հետ կապված քննարկումները  շուտով մոռացվեցին:

Իսկ ահա այսօր Իվետան կրկին «բռնվեց»: Երգչուհին Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել լողափից և թույլ տված վրիպման պատճառով մատնել իրեն:

16122596_402695590075388_9054404029110550528_n

Եթե ուշադիր նայենք լուսանկարին, ապա ակնոցի հայելային արտացոլանքում կտեսնենք, որ Իվետային լուսանկարել է տղամարդ: Իսկ դատելով տղամարդու փորից՝ կարելի է ասել, որ նա ուտող-խմող հայ է  :)

Իվետա ջան, խոստովանիր, գիտես, որ մեր սուր աչքից ոչինչ չի վրիպում, և շուտով մենք ինքներս կգտնենք այդ երիտասարդին:

16122596_402695590075388_9054404029110550528_n-copy

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել